| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:14 Չավի. Հավաքականի և Բարսելոնայի խաղաոճերը տարբեր են |
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Sport.es-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չափազանց ուրախ է աշխարհի չեմպիոն ճանաչվելու կապակցությամբ: «Ես շատ երջանիկ եմ, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Պետք է ասեմ, որ մենք արդարացի հաղթեցինք, քանի որ ցուցադրում էինք հարձակվողական ֆուտբոլ: «Բարսելոնայի» և ազգային թիմի խաղերի միջև շատ ընդհանուր բան կա, քանի որ երկուսն էլ հիմնականում հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում: Սակայն չի կարելի ասել, որ հավաքականը «Բարսելոնայի» խաղաոճով է հանդես գալիս: Այն ունի իր ուրույն խաղային ռազմավարությունը: Իհարկե, հավաքականի կազմում հանդես են գալիս «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ, բայց ամեն դեպքում սխալ կլիներ ասել, որ նրանք միևնույն ֆուտբոլն են ցուցադրում», - Չավիի խոսքերը մեջբերում է Championat-ը: armsport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 607 |
Ավելացրեց: M100
|
|
|
|