Դավիթ Վիլյա. Վալենսիան երբեք չի կորցնում իր բարձր կարգը
Իսպանիացի հարձակվողը Դավիթ Վիլյան չի մոռանում «Վալենսիան», որտեղից այս ամառ 40 միլիոն եվրոյով տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա», ապա մեծապես օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել մունդիալում։ Առաջին հերթին Վիլյան է խոսել է նոր ձեռքբերումների մասին: «Վալեսիայի» հետ արդեն պայմանագրեր են ստորագրել' Ռոբերտո Սոլդադոն, Արիցա Ադուրիցան, Սոֆյանա Ֆեգուլին, Տինու Կոստուն, Մեհմետ Տոպալը և Ռիկարդո Կոշտան: «Այս տղաները երիտասարդ են և ձգտում են միայն հաղթանակի: «Վալենսիայի» պես ակումբը չի կարող հույս դնել միայն մեկ ֆուտբոլիստի վրա, բազմիցս թիմից հեռացել են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց թիմը դրանից չի կորցրել իր բարձր կարգը»,- ասել է «Բարսելոնայի» նորեկը: Վիլյան նաև նշել է, որ երբեք չի մոռանա «Վալենսիայում» անցկացրած հինգ երջանիկ տարիները: armsport.am