17:40 Դեռ պարզ չէ, թե որտեղ կշարունակի կարիերան Իբրահիմովիչը |
Ամբողջ ամառվա ընթացքում իսպանական մամուլը քննարկում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետագա ճակատագրի հարցը: Ինչ «կապտանռնագույնները» ձեռք բերեցին Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային, Զլատանի տեղը թիմի մեկնարկային կազմում մշուշոտ է թվում: Իսպանական sport.es-ը նշում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջարկներ է ստացել իտալական «Միլանից» և անգլիական «Մանչեսթեր Սիթիից», սակայն թույլ է տվել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլային ինքնուրույն որոշել, թե որտեղ կշարունակի իր կարիերան շվեդ հարձակվողը: Չի բացառվում, որ Զլատանը, այնուամենայնիվ, մնա «Բարսայում», առավել ևս, որ երեկ նա 45 րոպե տևողությամբ զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Ի դեպ, այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև կատալոնական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, տեղեկացնում է tribalfotball.com-ը: armsport.am
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 580 |
Ավելացրեց: M100
|
|