«Նյու-Յորք Ռեդ Բուլզի» 32-ամյա հարձակվող Տիերի Անրին երազում է մի օր վերադառնալ «Արսենալ»: Իսպանացի ֆուտբոլասերների կուռքը 8 տարի Լոնդոնում անցկացնելուց հետո տեղափոխվել էր Բարսելոնա, որտեղ, թերևս, նրան չէր հաջողվել հանդես գալ իրեն հատուկ բարձր մակարդակի վրա, իսկ նախորդ շաբաթ Անրին մեկնել է ԱՄՆ: «Կարիերաս ավարտելուց հետո շատ կցանկանայի վերադառնալ «Արսենալ», և կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով, -ասել է ֆրանսիացին BBC-ին տված հարցազրույցի ժամանկ: - Ես համաձայն եմ նույնիսկ լինել այն մարդը, ով ֆուտբոլիստներին ջուր է մատակարարում, միայն թե լինել «Արսենալում»: Ես շատ եմ սիրում այդ ակումբը»: armsport.am
|