| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:31 Մեծարում են չեմպիոններին |
Ի պատիվ ֆուտբոլի ազգային հավաքականի, որը կիրակի օրը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, Իսպանիայիում 2 օր շարունակ համընդհանուր տոնախմբություններ են տեղի ունենում : Հարյուր հազարավոր իսպանացիներ փողոց են դուրս գալիս ազգային հավաքականի կարմիր-դեղին մարզաշապիկներով, քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Մադրիդում, օր ու գիշեր կազմակերպվում են միջոցառումներ, համերգներ` Իսպանիան տոնում է հաղթանակը: Երկուշաբթի երեկոյան Մադրիդ ժամանեց ազգային հավաքականը, որին հյուրընկալեց Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը: «Դուք ստիպեցիք որպեսզի բոլոր իսպանացիների սրտերը թրթռան եւ երազանքը վերածեցիք իրականության` ամբողջ աշխարհի առաջ փառքի գագաթնակետին հասցնելով Իսպանիային»,- հայտարարել է Խուան Կառլոսը: Ընդունելության վերջում նորընծա չեմպիոնների դարպասապահ Իկեր Կասիլյասը թագավորին է նվիրել մարզաշապիկ: Ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին ընդունել է նաեւ վարչապետ Սապատերան, իսկ այնուհետեւ ֆուտբոլիստները շարժվել են դեպի Մադրիդի կենտրոնական հրապարակ ու մինչ լուսաբաց ժողովրդի հետ միասին տոնել պատմական հաղթանակը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 640 |
Ավելացրեց: M100
|
|
|
|