Ութոտնուկ Պաուլը, որը մինչ օրս 100 տոկոս ճշտությամբ կանխատեսել է Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի բոլոր հանդիպումները, դեռևս չի կանխատեսել, թե որ հավաքականը հաղթող կդառնա եզրափակիչում: Այդ մասին հայտարարել է Sea Life օկեանարիումի ներկայացուցիչը: «Եզրափակիչի կանխատսում դեռևս չի եղել»,- ասել է նա:
Ավելի վաղ հոլանդական De Telegraf-ը հաղորդել էր, որ ինտերնետում լուսանկար է հայտնվել, որում Պաուլը ընտրում է Հոլանդիայի դրոշով արկղը:
Ինչպես հաղորդել է օկեանարիումների ցանցի ներկայացուցիչը՝ Պաուլը կկանխատեսի երրորդ տեղի խաղի արդյունքը, որում կմրցեն Գերմանիան և Ուրուգվայը: Այդ հանդիպումը կանցկացվի ուրբաթ օրը: Ինչ վերաբերում է եզրափակիչին, ապա դեռևս հայտնի չէ, թե արդյոք Պաուլը կանխատեսում կանի, թե ոչ:
Աղբյուրը` Totalfootball.am
|