Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակից հետո (1:0) հատկապես առանձնացրել է իր թիմի կիսապաշտպանների գործողությունները: «Թիմի հաջողությունը միշտ էլ պայմանավորված է լինում միջին գծի որակով, - կարծում է Դել Բոսկեն: - Եթե այդ գոտում կարգուկանոն է, ապա ֆուտբոլիստներին շատ ավելի հեշտ է լինում ցուցադրել իրենց ողջ վարպետությունը: Մեր թիմում հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ, մենք շատ լավ պահեստայինների նստարան ունենք, և այդ ամենը նկատելի թեթևացնում է մեր կյանքը:
Ես ղեկավարում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր արդեն բավականին փորձառու և կայացած ֆուտբոսլիստներ են:Մենք փնտրում են խաղը վարելու և գնդակն անընդհատ վերահսկելու լավագույն միջոցները: Եվ մեր ֆուտբոլիստներն այդ աշխատանքն ուղղակի հիանալի են կատարում, - հավելել է Դել Բոսկեն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Իսպանիայի հավաքականը առաջին անգամ իր պատնության մեջ կպայքարի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար:
|