Բարսելոնայի և ուկրաինական շախտյորի ղեկավարությունները համաձայնության են եկել Դմիտրի Չիգրինսկիի տրանսֆերի վերաբերյալ: Ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 15 միլիոն եվրո, ինչը 10 միլիոնով ավելի քիչ է մեկ տարի առաջ նրա` Բարսելոնա տեղափոխվելու արժեքից: Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչեա Լուչեսկուն այս տրանսֆերի վերաբերյալ ասել է.<<Սա մեր ակումբի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը կլինի, չնայած մենք 25 միլիոնից շատ ավելի քիչ ենք վճարելու: Սա հիանալի ձեռքբերում է, ես շատ էի ցանկանում, որ Դիման վերադառնա Դոնեցկ>>: Բարսելոնայի նորընտիր նախագահ Սանդրո Ռոսելլը նշում է, որ քսաներեքամյա ուկրաինացու վերադարձը Դոնեցկ պայմանավորված է կատալոնյան ակումբի ֆինանսական խնդիրներով: