Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն Իսպանիայի հավաքականից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո, որն գերմանացիներին զրկեց եզրափակիչ փուլում խաղալու հնարավորությունից, խոստովանել է, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի։ «Մեր մրցակիցը արդեն տարիներ շարունակ հանդես է գալիս անփոփոխ կազմով: Բնական է, որ իսպանացի ֆուտբոլիստները խաղադաշտում իրար հասկանում են կես խոսքից: Պետք է խոստովանեմ, որ ներկա պահին Իսպանիայի հավաքականը պարզապես ուժեղ է մեզանից»,- Քլոզեի խոսքերը մեջբերել է Yahoo-ն: