Յայա Տուրեն տխուր է, որ հեռանում է կատալոնյան ակումբից: Հեռանալով` նա
ցանկացավ բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել: <<Սա շատ դժվար տարի էր ինձ համար:
Հեշտ չէր փոխարինողների նստարանին նստելն
ու խաղային ժամանակին սպասելը: Ես գերադասում եմ հեռանալ, քան անարժանիորեն
ստանալ այն մարդկանց փողերը, ովքեր իրենց քրտինքով են դա վաստակել: Ես
ֆուտբոլով եմ ապրում, և Նոու Կամպում առաջին երկու տարիները լավագույնն էին
իմ կյանքում: Երրորդ տարին ինձ համար փորձություն դարձավ, քանի որ ես
սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ իմ աշխատանքը: Ես վստահ չէի, որ հաջորդ
տարի իրավիճակը կփոխվի, այդ պատճառով էլ ես որոշեցի հեռանալ: Այս թիմում
աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են խաղում, և Գվարդիոլայի համար միշտ
դժվար էր ընտրել, թե ով է ավելի արժանի խաղալուն: Պեպը հիանալի է հասկանում ֆուտբոլը: Նա շատ լավ
մարդ է, ես անվերջ հիանում եմ նրանով և երբեք չեմ կարողանա նրա մասին որևէ
վատ բան ասել:
Ինձ համար շատ դժվա օր էր, երբ ես Մանչեսթեր Սիթիի հետ
պայմանագիր էի ստորագրում: Դժվար և տխուր էր, քանի որ այս տարիներին իմ
մտքում միայն Բարսան էր, իսկ այժմ ես ոչ մի կապ չունեմ այս թիմի հետ: Ես
չեմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ներողություն խնդրեմ նրանցից, ովքեր
ցանկանում էին, որ ես այստեղ մնայի:
Ես հեռանում եմ Սիթի, որպեսզի օգնեմ
նրանց ավելի ուժեղ դառնալ և հասնել Յունայթեդի կամ Չելսիի
մակարդակին>>:
Տուրեն ավարտեց իր հրաժեշտի խոսքը հետաքրքիր
հայտարարությամբ.<<Ես չեմ զղջում, որ լքում եմ Նոու Կամպը: Ես վստահ
եմ, որ երբևիցե կվերադառնամ և նորից կհագնեմ կապտանռնագույն մարզաշապիկը:
Ես գիտեմ, որ Բարսան իմ ամբողջ կյանքի թիմն է>>:
|