Բարսելոնան և Մանչեսթեր Սիթին վերջնական համաձայնության են եկել Յայա Տուրեի տրանսֆերի վերաբերյալ: Տուրեն անցել է բուժզննումը հենց Իսպանիայում և համաձայնեցրել է պայմանագրի բոլոր պայմանները: Հիմա իվուարցի ֆուտբոլիստը երեքշաբաթյա արձակուրդում է գտնվում: Նա կմիանա իր նոր թիմին նախամրցաշրջանային ստուգողական հանդիպումներչի ժամանակ: Մանչեսթերում Յայան կմիանա նաև իր եղբորը` Կոլոին, ում հետ նա պատրաստվում է խաղալ իր նոր թիմի կազմում: Յայա Տուրեն Կոտ դ'Իվուարից առաջին ֆուտբոլիստն էր Բարսելոնայի կազմում, ով կատալոնյան ակումբ էր տեղափոխվել Մոնակոյից 2007 թվականի հունիսի 26-ին: