Լապորտա.<<Հիմա Վիլյան 20 միլիոնով ավելի թանկ կարժենար>>
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան իսպանական sport.es-ինտված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենք ճիշտ ժամանակին են Վալենսիայից գնել Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային: <<Մենք շատ ճիշտ արեցինք, որ ձեռք բերեցինք Վիլյային մինչև աշխարհի առաջնության սկսվելը: Հիմա նա քսան միլիոն եվրոյով ավելի թանկ կարժենար>>,- հայտարարել է Լապորտան` նկատի ունենալով Բարսելոնայի նորեկ հարձակվողի փայլուն խաղը ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնությունում: Լապորտան խոսեց նաև Բարսելոնայի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի մասին, ում հետ միասին նրանք վաղվանից կավարտեն իրենց պաշտոնավարումը ակումբում.<<Բեգիրիստայնին մարզական տնօրենի պաշտոնին նշանակելը իմ լավագույն որոշումն էր, որը ես կայացրել եմ իմ պաշտոնավարման ընթացքում: Նրա հասցեին ուղղված քննադատությունները ընդամենը սովորական մարդկային նախանձի արդյունք են>>: Հուլիսի 1-ից Բարսելոնա ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը կստանձնի Սանդրո Ռոսելլը: