Բարսելոնայի և իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան համոզված է, որ իր թիմը աշխարհի առաջնությունում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի: <<Մինչև աշխարհի առաջնության սկսվելը մենք գիտեինք, որ մեզ բաժին է ընկնելու կամ Բրազիլիան, կամ էլ Պորտուգալիան: և այժմ մեր մրցակիցը կլինեն պորտուգալացիները: Սակայն հարկավոր չէ մեծ ուշադրություն դարձնել այն ֆուտբոլիստների անունների վրա, ովքեր հանդես են գալիս այդ հավաքականում: Աշխարհի առաջնությունում դա նշանակություն չունի: Մենք գտնվում ենք բացարձակ հավասար կարգավիճակում: բայց ես համոզված եմ, որ մենք ի զորու ենք հաղթել ցանկացած մրցակցի այս առաջնությունում, այդ թվում` Պորտուգալիայի հավաքականին>>,- մեջբերում է Վիլյայի խոսքերը իսպանական AS-ը: