Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում են անգլիական «Լիվերպուլի» ու Իսպանիայի ազգային ընտրանու հարձակվող Ֆերնանդո Տորեսի ձեռքբերման հարցը, այդ մասին տեղեկացնում է AS պարբերականը:
Ըստ վերոնշյալ աղբյուրի, իսպանացիները պատրաստ են առաջարկել մերսիսայդյան ակումբին 46 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններն» արդեն ձեռք են բերել Իսպանիայի ընտրանու ու «Վալենսիայի» ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյային (40 մլն եվրո) ու Խուան Մանուել Մատային (20 մլն եվրո):
Նշենք ,որ Տորրեսը Վիլլայի և Մեսսիի հետ շատ մեծ ուժ կներկայացնի իրենից:
Նշենք, որ «Բարսան» լրջորեն հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ֆրանցեսկ Ֆաբրեգասի ծառայություններով: