| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:38 Վալենսիան հերքել է Մատայի` Բարսելոնա տեղափոխվելու վերաբերյալ լուրերը |
Վալենսիա ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Խավյեր Գոմեսը հերքել է այն տեղեկությունները, որ <<Չղջիկների>> կիսապաշտպան Խուան Մանուել Մատան տեղափոխվում է Բարսելոնա: <<Մատան ոչ մի ակումբի հետ համաձայնություն չի կայացրել: Ակումբը ոչ մի բանակցություններ չի վարում>>,- ասել է Գոմեսը: Վալենսիայի փոխնախագահը նշեց, որ Բարսելոնայի կողմից իրենք պաշտոնական առաջարկություն չեն ստացել Մատայի տրանսֆերի վերաբերյալ: Այն հարցին, թե կվաճառեն արդյոք իրենք Մատային 20 միլիոն եվրոյով, Գոմեսը պատասխանեց.<<Այդպիսի արժեքը մենք չենք քննարկի>>: Սակայն նա նշեց, որ ակումբը պատրաստ է քննարկել ցանկացած ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկներ, սակայն Մատայի վերաբերյալ առաջարկ իրենք դեռևս չեն ստացել: Հիշեցնենք, որ երեկ իսպանական Marca-ն լուրեր էր տարածել, թե Մատան Բարսելոնա է տեղափոխվել 20 միլիոն եվրոյի դիմաց, և հինգ տարվա պայմանագիր է ստորագրել կատալոնյան ակումբի հետ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|