Բարսելոնայի նորեկ Դավիդ Վիլյան դարձավ Իսպանիայի հավաքականի Հոնդուրասի դարպասը խփած երկու գոլերի հեղինակը: Այս խաղին Վիսենտե դել բոսկեն իսպանացիների մեկնարկային կազմում ընդգրկել էր Բարսելոնայի հինգ ֆուտբոլիստների:Այս հաղթանակը նշանակում է, որ Իսպանիան Չիլիին հաղթելու դեպքում դուրս կգա հաջորդ փուլ: իսպանիայի ընտրանու կազմի համարյա կեսը Բարսելոնայի ֆուտբոլիստներ էին, ովքեր մասնակցեցին հոնդուրասի նկատմամբ հաղթանակի կերտմանը: Բարսելոնան հանդես էր գալիս բոլոր գոտիներում, բացի դարպասապահից: Կարմիր Ֆուրիայի պաշտպանության կենտրոնը պատկանում էր բարսայի ավագ կառլես Պույոլին և Պիկեին: Կիսապաշտպանությունում խաղացին Սերխիո Բուսկետսը և Չավին: չավին երկրորդ խաղակեսի վերջում փոխարինվեց, և նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Ֆաբրեգասը: Հարձակման գծում բարսելոնան ներկայացնում էր Դավիդ Վիլյան, ով դարձավ այս խաղում խփված երկու գոլերի հեղինակը: Վիլյան անկասկած դարձավ օրվա հերոսը: 17-րդ րոպեին նա կարողացավ անցնել Հոնդուրասի հավաքականի ամբողջ պաշտպանությունը և ընկնելիս գնդակն ուղարկել մրցակցի դարպասի աջ վերին անկյունը: իսկ 51-րդ րոպեին Բարսայի նորեկ հարձակվողը դրաձավ դուբլի հեղինակ: վիլյան այս խաղում ունիկալ հնարավորություն ստացավ դառնալու հիսուներորդ հեթ-թրիկի հեղինակը աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Սակայն Վիլյան չկարողացավ իրացնել տասնմեկմետրանոց հարվածը: Գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասի կողքով: Հաջորդ խաղը Իսպանացիները կանցկացնեն ուրբաթ օրը Չիլիի հավաքականի դեմ, որտեղ նրանց հարկավոր է ամեն գնով հաղթանակ տանել: