Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության խմբային փուլի` Հունաստանի հետ հանդիպմանը դաշտ դուրս կգա ավագի թևկապով: «Իր ժամանակը եկել է: Երբ ես հայտնեցի նրան այդ մասին, նա շատ ուրախացավ: Հիանալի է: Արդեն այսօր կայացած մարզմանը Մեսսին արտակարգ տեսք ուներ», - հարավամերիկացիների գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Աղբյուրը www.armsport.am
|