Ավարտվեց Սեգունդա Ա ելնելու համար փլեյ-օֆֆի երրորդ փուլի պատասխան հանդիպումը Սան Անդրեուի և Բարսա Ատլետիկի միջև:Բարսելոնայի երկրորդ թիմը այսուհետ հանդես կգա Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Զրոյական ոչոքին մրցակցի հարկի տակ խաղում Լուիս Էնրիկեի ղեկավարած թիմին դեպի Սեգունդա Ա ուղեգիր պարգևեց: Առաջին խաղը Մինի Էստադիում ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով 1-0 հաշվով: Դա ամենաբարձր առաջնությունն է, որում իրավունք ունեն հանդես գալու ակումբների երկրորդ թիմերը: Բարսա Ատլետիկը վստահ անցկացրեց ամբողջ խաղը` անընդհատ գրոհելով և ամեն ինչ անելով հաղթանակի հասնելու համար: Խաղավարտին մոտ թիմը մի-քանի լավ հնարավորություն ստացավ հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն չկարողացավ օգտագործել իր գոլային պահերը: Այսպիսով հաջորդ մրցաշրջանում Կամպ Նոու մարզադաշտը կընդունի ոչ միայն Բարսելոնայի առաջին թիմի, այլ նաև Բարսա Ատլետիկի սեփական հարկի տակ անցկացվող խաղերը: