Գլխավոր էջ » 2010»Հունիս»17 » Հուլիսի 19-ին Բարսան սկսում է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին
12:15
Հուլիսի 19-ին Բարսան սկսում է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին
Իսպանիայի չեմպիոնները հաջորդ մրցաշրջանին կսկսեն նախապատրաստվել հուլիսի 19-ին, երբ Պեպ Գվարդիոլան առաջին մարզումները կանցկացնի այն ֆուտբոլիստների հետ միասին, ովքեր չեն մասնակցել աշխարհի առաջնությանը: Պարապմունքները կսկսվեն Ժոան Գամպերի անվան մարզական կոմպլեքսում, որտեղ իրենց մարզումները կանցկացնեն աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստները և Բարսելոնայի երկրորդ թիմի մի շարք խաղացողներ: Մեկ շաբաթ անց թիմին կմիանան այն ֆուտբոլիստները, ում ազգային հավաքականները չեն հաղթահարի աշխարհի գավաթի խմբային փուլը: Իսկ Բարսելոնայի մնացած խաղացողները կվերադառնան հուլիսի 31-ին: Առաջին ստուգողական հանդիպումը Բարսան կանցկացնի հուլիսի 29-ին Օսլոյում, որտեղ ուժերը կչափի նորվեգական Վալերենգա թիմի հետ: Թիմը տուն կվերադառնա նույն օրը: Արդեն հաստատված է, որ Բարսելոնան երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Ասիայում: Օգոստոսի 4-ին կկայանա K-League-ի(Կորեայի առաջնության) աստղերի հավաքականի դեմ խաղը, իսկ օգոստոսի 8-ին Բարսան կխաղա Պեկինում տեղի Գուոան թիմի հետ: Այժմ Բարսելոնայի ղեկավարությունը սպասում է Սեվիլյայի Իսպանիայի սուպերգավաթի խաղերի օրերի վերաբերյալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը: Այդ օրերի հաստատումից հետո կորոշվի նաև Ժոան Գամպերի Գավաթի հանդիպման օրը: նախամրցաշրջանային պատրաստությունները կընդհատվեն օգոստոսի կեսերին, քանի որ օգոստոսի 11-ին կայանալու են Եվրո 2012-ի նախընտրական առաջին հանդիպումները: բացի այդ կայանալու է նաև Իսպանիայի և Մեքսիկայի հավաքականների միջև ընկերական հանդիպում: