Չորեքշաբթի, 24/07/24, 18:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 12
Հյուրեր` 12
Գրանցվածներ` 0


15:13
Իսպանիա - Շվեյցարիա: Հանդիպմանն ընդառաջ

Օրը`
հունիսի 16(չորեքշաբթի), 18:00
Մարզադաշտ` Դուրբան
Մրցավար
` Հովարդ Վեբ(Անգլիա)

Այսօր աշխարհի գավաթի համար պայքարը կսկսեն Եվրոպայի չեմպիոնները, իսկ նրանց կազմում Բարսելոնայի 8 ֆուտբոլիստներ: Առաջնությունից առաջ Իսպանացիների մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մտահոգվելու լուրջ պատճառներ ուներ. վնասվածք էին ստացել Անդրես Ինիեստան և Ֆերնանդո Տորրեսը: Բարսելոնայի կիսապաշտպանը հասցրել է ամբողջությամբ վերականգնվել և կկարողանա մասնակցել Կարմիր Ֆուրիայի մեկնարկային խաղին: Սակայն մարզիչը կարող է խնայել Ինիեստային և նրա փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել Վալենսիայի կիսապաշտպան Խուան Մատային: Իսկ Լիվերպուլի հարձակվողը ստիպված կլինի Շվեյցարիայի հանդիպումը դիտել փոխարինողների նստարանից: Տորրեսը չի հասցրել ապաքինվել վնասվածքից, և հավանաբար իսպանացիները կխաղան մեկ հարձակվողով: Ամեն դեպքում Իսպանիայի հավաքականը առանց այդ էլ ուժեղ կազմ ունի, և Ինիեստայի վերադարձով ամենայն հավանականությամբ մեկնարկային կազմում չի հայտնվի Սեսկ Ֆաբրեգասը:
Շվեյցարիայի հավաքականը ավելի լուրջ խնդիրներ ունի, քանի որ վնասվածքներ ունեն Վալոն Բերամին և թիմի առաջատար Ալեքսանդր Ֆրայը: Նշված ֆուտբոլիստները բաց կթողնեն ահեղ մրցակցի դեմ հանդիպումը: Կիսապաշտպանությունում աջից հավանաբար կխաղա Ինգլերը, իսկ հարձակման գծում Ֆրային կփոխարինի երիտասարդ Դերդիյոկը: Չնայած Շվեյցարիայի հավաքականի բավական լավ կազմին` առաջնությունից առաջ ստուգողական հանդիպումները մտահոգվելու առիթ տվեցին նրանց: Իտալիայի հետ ոչոքիից բացի շվեյցարացիները պարտվեցին Կոստա Ռիկային, Ուրուգվային և Նորվեգիային: Սակայն հավաքականն ունի Օտտմար Հիցֆելդի պես մարզիչ, ով կարողանում է իր թիմին նախապատրաստել կարևոր մրցաշարերին:

Թիմերի հավանական կազմերը

Իսպանիա

Դարպասապահ` Կասիլյաս
Պաշտպաններ` Ռամոս, Պիկե, Պույոլ, Կապդեվիլյա
Կիսապաշտպաններ` Բուսկետս, Ալոնսո, Սիլվա, Ինիեստա, Չավի
Հարձակվող` Վիլյա

Շվեյցարիա

Դարպասապահ` Բենալյո
Պաշտպաններ
` Լիխշտայներ, Սենդերոս, Գրիխթինգ, Մանյին
Կիսապաշտպաններ
` Ինգլեր, Հուգգել, Ժելսոն, Բարնետտա
Հարձակվողներ
` Դերդիյոկ, նկուֆո
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 594 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Աշխարհի առաջնություն, Վիլյա, Իսպանիա, Չավի, Բուսկետս, Ինիեստա
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1