Այսօր Յայա Տուրեն և
Դանի Ալվեսը պատրաստվում են նշել իրենց դեբյուտը աշխարհի 2010 թվականի
առաջնությունում: Յայա Տուրեի Կոտ դ'Իվուարն ուժերը կչափի պորտուգալացիների
հետ(19:00), իկս Ալվեսի Բրազիլիայի հավաքականին դիմակայելու է Հյուսիսային
Կորեան(23:30): Կոտ դ'Իվուարի
հավաքականում սպասում են իրենց հարձակվող Դիդիե Դրոգբայի վերադարձին, ով
դեռ ամբողջովին չի վերականգնվել ձեռքի վնասվածքից հետո: ՍակայնՏուրեն վստահ է, որ առանց նրա էլ իրենք ուժեղ են.<<Մենք հիանալի թիմ ունենք և
պատրաստվում ենք դա ապացուցել Պորտուգալիայի դեմ խաղի ժամանակ>>: Չնայած Բրազիլիայի հավաքականի մարզիչ
Դունգան ավելի հաճախ գերադասում էթիմի
հիմնական կազմում ընդգրկել Միլանյան Ինտերի խաղացող Մայկոնին` Ալվեսը
կարող է հենց այսօր իր առաջին խաղն անցկացնել աշխարհի առաջնությունում:
Հնարավոր է, որ Դունգան Ալվեսին օգտագործի այլ դիրքում` օգտվելով
Բարսելոնայում այլ դիրքերում խաղալու Ալվեսի փորձը: <<Ես ուրախ եմ,
որ այստեղ եմ գտնվում: Դունգան հասել է նրան, որ թիմում ոչ ոք իրեն չի
զգում որպես հիմնական կազմի խաղացող կամ փոխարինող: Դա շատ կարևոր է ոիմի
համար: Ճիշտն ասած, ես չեմ մտահոգվում այն մասին, թե հիմնական կազմում
կհայտնվեմ, թե ոչ:Ես երջանիկ եմ, որ մասնակցում եմ
աշխարհի առաջնությանը, և դա արդեն բավական է ինձ համար>>: