Բարսելոնայի նոր նախագահ դարձավ Սանդրո Ռոսելը: 46 տարեկան բիզնեսմենը հավաքեց ձայների 60 տոկոսը` շրջանցելեվ Բենեդիտոյին: Ռոսելը եղել է Բարսայում փոխնախագահ, բայց 2005 թվականին հեռացել է իր պաշտոնից, քանի որ տարաձայնություններ էին ծագել նրա և նախագահ Ժոան լապորտայի միջև: Նա արդեն խնդիր է դրել իր առաջ վերադարձնել Ֆաբրեգասին Աշխարհի Առաջնությունից հետո:
Լապորտայից հետո շատ բարդ աշխատանք է սպասվում Ռոսելին,որովհետև Լապորտան Բարսայի բոլոր ժամանակների լավագույն նախագահն է, որի օրոք թիմը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, 4 անգամ Իսպանիայի առաջնությունը,3 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, մեկական Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի Ակումբային Մունդիալը:
|