Այսօր կսկսվի 2010 թվականի
աշխարհի առաջնությունը ՀԱՀ-ում: Այսօրվա երկու խաղերն էլ հետաքրքրում են
Բարսելոնայի երկրպագուներին.
Մեքսիկայի հավաքականը Ռաֆա Մարկեսի հետ միասին կխաղա տանտերերի` ՀԱՀ-ի
հավաքականի դեմ, Աբիդալի ու Անրիի Ֆրանսիան ուժերը կչափի Ուրուգվայի հետ: Վուվուզելաներն
աղմկելու են ամբողջ օրը: Ուրբաթ օրը ժամը 19:00 Յոհաննեսբուրգում կսկսվի
Աֆրիկայում երբևէ անցկացված ամենամեծ սպորտային իրադարձությունը` Աշխարհի
գավաթի խաղարկությոնը: Մունդիալին կմասնակցեն Բարսելոնայի 14
ֆուտբոլիստներ` այդ թվում Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆա Մարկեսը, ով
առաջնության առաջին խաղում իր թիմին դաշտ դուրս կբերի տանտերերի դեմ
մրցելու:
A խմբում իրավիճակն առավել անկանխատեսելի է: Այստեղ չկան
ակնհայտ հետնապահներ, և յուրաքանչյուրը կարող է պայքարել հաջորդ փուլի
ուղեգրի համար: Առավել մեծ ճնշման տակ է Մեքսիկան, ով ստիպված է առաջին
խաղում մրցել տանտերերի դեմ: ՀԱՀ-ի հավաքականն այս խաղին մոտեցել է իր
լավագույն մարզավիճակում, իսկ սեփական մարզադաշտը և երկրպագուները նրանց
ավելի ուժեղ են դարձնում: Սակայն Մեքսիկան նույնպես լավ մարզավիճակում է.
նրանք ստուգողական հանդիպումներում պարտության են մատնել Չիլիին(1-0),
Գամբիային(5-1) և Իտալիային(2-1): Այս առաջնությունը երրորդ Մունդիալն է
Մարկեսի համար: 23:30-ին իր ելույթները կսկսի Ֆրանսիայի հավաքականը Քեյփ
Թաունում: 1998-ի աշխարհի չեմպիոնները կմրցեն Ուրուգվայի դեմ: Ֆրանսիայի
ընտրանու կազմում իրավիճակը վատթարացել է վերջերս Չինաստանից կրած
պարտությունից հետո(0-1): Հնարավոր է, որ մեկնարկային կազմում չհայտնվի
Թիերի Անրին, ով Մունդիալին կմասնակցի արդեն չորրորդ անգամ: Շատ
մասնագետներ կարծում են, որ Ռայմոն Դոմենեկը նրան կթողնի պահեստայինների
նստարանին: Սակայն տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստներն իրենք են
համոզում, որ հավաքականի մարզիչը Բարսելոնայի հարձակվողին ընդգրկի թիմի
մեկնարկային կազմում: Էրիկ Աբիդալի տեղը հիմնական կազմում նույնպես
ապահովված չէ: Վերջին ժամանակներս Դոմենեկը Ֆրանսիայի հավաքականի ձախ եզրը
վստահում է Ման.Յունայթեդի պաշտպան Պատրիս Էվրային:
Չնայած վատատեսական
տրամադրություններին` հայտնի է, որ Ֆրանսիայի հավաքականը կարողանում է
միավորվել կարևոր իրադարձություններից առաջ:
|