Բարսելոնայի մարզչական անձնակազմը և ակումբի ղեկավարությունը թիմի ապագան պլանավորում են առանց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի: Բլաւգրանան ֆուտբոլիստին հանել է տրանսֆերի: Այդ մասին հաղորդում է իսպանական sport.es-ը: Ավելին, ակումբն արդեն տեղեկացրել է Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլային, որ Զլատանի համար նոր թիմ է փնտրում: Իբրահիմովիչի համար թիմն արդեն տրանսֆերային արժեք է սահմանել, որը կազմում է 51 միլիոն եվրո: Բարսելոնայի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական Մանչեստեր Սիթին: Նշենք, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյայի Բարսելոնա տեղափոխվելուց հետո Իբրահիմովիչի շանսերը հանդես գալ Բարսայի հիմնական կազմում կտրուկ նվազել են: