«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մրցավարին վիրավորանք հասցնելու համար տուգանվել է 15 հազար եվրոյի չափով: Պրիմերայի 25-րդ տուրի «Ալմերիայի» հետ հանդիպումից հետո (2:2), որը կայացել էր մարտին, նա մրցավար Կարլոս Կլոս Գոմեսին անվանել էր խաբեբա, հայտնում է Reuters –ը: Հիշեցնենք, որ հանդիպման մրցավարը հեռացրել էր Գվարդիոլային առաջին խաղակեսի 27-րդ րոպեին: «Բարսելոնան» բողոքարկելու հանար 10 օր ունի: