Ռաֆայել Բենիտեսի հեռանալն անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշատոնից կարող է հանգեցնել նրան, որ մերսիսայդյան թիմը կլքեն նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներ:
Առաջին հերթին, խոսքն Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆերնանդո Տորեսի մասին է: Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «կարմիրներին» 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու կապակցությամբ:
Սակայն կատալոնական ակումբի, որն արդեն ծախսել է 42 մլն եվրո Դավիդ Վիլյայի տրանսֆերը գնելու վրա, ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են:
Տորեսի հնարավոր ձեռքբերումը կախված է նրանից, թե կկարողանա արդյոք «Բարսելոնան» վաճառել շվե հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ում հեռանկարները «Կամպ Նոույում» մշուշոտ են: