Կատալոնական «Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի 2009/10 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Նշենք, որ տիտղոսը, որը կրում է Մադրիդի «Ռեալի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունը, բաժին հասավ Մեսսիին ժյուրիի անդամների որոշմամբ, որոնց կազմում ֆուտբոլային այնպիսի դեմքեր էին, ինչպիսիք են Դի Ստեֆանոն, Ֆաբիո Կապելլոն, Անդոնի Սուբիսարետան, Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Յերոն, Յոհան Կրուիֆն ու Զինեդին Զիդանը, ընդգծում է championat.ru-ն:
Նշենք, որ Մեսսիին Դի Ստեֆանոյի մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ` ստանալով 34 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրած Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 26 ձայն: Երրորդ տեղում է Մեսսիի թիմակից Չավին, ով արժանացել է 15 ձայնի, իսկ չորրորդ հորիզոնականում է հանգրվանել Գոնսալո Իգուաինը: Արգենտինացին ստացել է 4 ձայն:
|