Գլխավոր էջ » 2010»Հունիս»3 » Ժոնաթաթ Դոս Սանթոսը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2012 թվականը
10:18
Ժոնաթաթ Դոս Սանթոսը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2012 թվականը
Բարսայի կանտերայի մեքսիկացի երիտասարդ ֆուտբոլիստ Ժոնաթան Դոս Սանթոսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Պայմանագիրը գործելու է մինչև 2012 թվականը, իսկ ժամկետից շուտ ֆուտբոլիստի գնման արժեքը կազմելու է 30 միլիոն եվրո: Ժոնաթանը, չնայած հանդիսանում է Բարսա Ատլետիկի ֆուտբոլիստ, սակայն հաճախակի Գվարդիոլան նրան հրավիրում է մարզվելու հիմնական թիմի հետ, բացի այդ քսանամյա ֆուտբոլիստը մեկ անգամ չէ հայտնվել Բարսելոնայի խաղերի հատաուցակներում: Այս մրցաշրջանում մեքսիկացին պաշտոնապես իր դեբյուտը նշեց Բարսելոնայի առաջին թիմում: Բարսայի հետ մինչմրցաշրջանային խաղերին մասնակցելուց հետո Ժոնաթանը մասնակցեց Պրիմերայի երեք խաղերի, մեկ անգամ խաղադաշտ դուրս եկավ չեմպիոնների լիգայում և անցկացրեց երկու գավաթային հանդիպում: Պայմանագիրը կնքելուց հետո Դոս Սանթոսն իր հիացմունքը հայտնեց.<<Ես կցանկանայի ամբողջ կյանքում խաղալ Բարսելոնայում, սակայն կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Բայց ես շատ շնորհակալ եմ ակումբին իմ հանդեպ վստահության համար: Երկար աշխատելուց հետո ես ցանկանում եմ վայելել այս օրը>>: