Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարծում է, որ ազգային հավաքականում մրցակցությունը կօգնի իրեն ավելի լավացնել իր խաղը: <<Ես շատ ուրախ եմ աշխատել Կասիլյասի և Ռեյնայի հետ միասին մեկ թիմում: Նրանք հիանալի դարպասապահներ են: Ես շատ բան եմ սովորել բարսելոնայում, սակայն չեմ պատրաստվում այդքանով սահմանափակվել: հավաքականում մրցակցությունը կօգնի ինձ կատարելագործվել>>,-հայտարարել է Բարսելոնայի դարպասապահը: Բացի այդ Վալդեսը նշել է.<<Վիսենտե Դել Բոսկեն դեռ չի հայտարարել, թե ով է լինելու հավաքականի հիմնական դարպասապահը աշխարհի առաջնության ժամանակ: Սակայն Կասիլյասի խաղամակարդակը քննարկման ենթակա չէ, իսկ ես միայն վերջում եմ հայտնվել Իսպանիայի հավաքականում>>: