Բարսելոնայի ակումբի նախագահի թեկնածու Մարկ Ինգլան հարցազրույց է տվել կատալոնական El 9 Esportiu թերթին:
- Ակումբի անդամները փողոցում հանդիպելիս այժմ կանգնացնու՞մ են Ձեզ, երբ արդեն ներկայացրել եք Ձեր թեկնածությունը: - Այո, և նրանք շատ դրական են արտահայտվում: Երբ նրանց հետ խոսում ես, հասկանում ես, որ ուժեղ թեկնածուի կարիք կա, ով կշարունակի այժմյան հաջող քաղաքականությունը: - Քարոզարշավը բավական կարճ կտևի: Դա լու՞րջ խնդիր է: - Դա խնդիր է, սակայն դա ավելի լավ է: Ակումբի անդամները չպետք է անընդհատ մտածեն քաղաքականության մասին: - Ինչու՞մ է կայանում Ձեր ծրագիրի առանձնահատկությունը: - Նրանում է, որ մենք կապված չենք գործող նախագահի հետ, և մենք առաջարկում ենք նախագիծ, որը երկար տարիների համար է նախատեսված: Նրանում, որ մենք պատրաստվում ենք շարունակել գործող սպորտային մոդելը և փոխել այն, ինչը հարկավոր է փոխել: - Իսկ ի՞նչն է հարկավոր փոխել: - Կառավարման ոճը: Մենք այն կփոխենք: բացի այդ մենք Բարսան այն ակումբը կդարձնենք, որին ամենից շատը կաջակցեն աշխարհում: - Ձեր կարգախոսն է <<Ավելի շատ Բարսա, քան երբևէ>>: Իսկ Ի՞նչը Բարսայում ավելի քիչ պետք է լինի: - Պետք է ավելի քիչ լինեն նախագահի գրասենյակում իշխանության չարաշահումները: Թիմի գաղափարախոսությունները պետք է ավելի բարձր դասվեն, քան տնօրենների ցանկությունները: - Ձեր կարծիքով քանի՞ թեկնածու կառաջադրվի: - Կարծում եմ չորս: Չեմ կարող հաստատ ասել, բայց կարծում եմ, որ չորս: - Դուք գործարք կկնքե՞ք Ֆերրերի հետ: - Կարծում եմ, դա շատ դժվար կլինի անել: - Եթե դա հնարավոր լիներ, Դուք կրաժարվեի՞ք առաջատարի դերից: - Ոչ: Ամենայն համեստությամբ, կարծում եմ, որ մեր նախագիծն ամենալավն է: Անձամբ ես Ռայկաարդին Գվարդիոլայով փոխարինելու պատասխանատուն էի: Ուրախ եմ, որ մեր ներմուծած մարզական նախագիծը դեռ աշխատում է: - Պատրա՞ստ եք մյուս թեկնածուների սադրանքներին: Կեղտոտ պայքար է սպասվում: - Ես կեղտոտ խաղեր չեմ սպասում:Ես արդար խաղ եմ ակնկալում, որը հիմնված կլինի ճիշտ իդեալների վրա: Կեղտոտ խաղերն ինձ չեն հետաքրքրում:
|