Գլխավոր էջ » 2010»Մայիս»30 » Վիլյա.<<Մենք բավականաչափ պոտենցիալ ունենք աշխարհի չեմպիոն դառնալու համար>>
16:11
Վիլյա.<<Մենք բավականաչափ պոտենցիալ ունենք աշխարհի չեմպիոն դառնալու համար>>
Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան պատմել է իր ներկայիս մարզավիճակի, Ֆրանսեսկ Ֆաբրեգասի և Ֆերնանդո Տորրեսի վնասվածքների և Աշխարհի առաջնության մասին: <<Մի կողմից մենք հասկանում ենք, որ աշխարհի գավաթը հաղթելու մեծ պոտենցիալ ունենք, մյուս կողմից էլ չենք պատրաստվում ինքներս մեզ ճնշման տակ դնել, քանի որ ֆավորիտների թվում լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Մենք մեզ գլխավոր ֆավորիտ չենք համարում և չենք համարում, որ մյուսների նկատմամբ մեծ առավելություն ունենք>>,- ասել է Վիլյան: Խոսելով Տորրեսի և Ֆաբրեգասի վնասվածքների մասին` Վիլյան ասաց.<<Վնասվածքները միշտ էլ անհանգստանալու առիթ են տալիս: Սակայն Տորրեսը և Ֆաբրեգասը դեռ բավականաչափ ժամանակ ունեն, որպեսզի հասցնեն ամբողջովին վերականգնվել: Ամբողջ թիմը վստահ է, որ նրանք աշխարհի առաջնության ժամանակ կլինեն իրենց լավագույն մարզավիճակում>>: <<Նախորդ մրցաշրջանում որոշ ժամանակ ես անրակի խնդիրներ ունեի, սակայն հիմա արդեն ամեն ինչ լավ է: Ես զգում եմ, որ այժմ լավ մարզավիճակում եմ գտնվում: Անհամբերությամբ սպասում եմ առաջնության սկսվելուն>>,-հայտարարել է Վիլյան: