Գլխավոր էջ » 2010»Մայիս»28 » Ամաչում եմ, երբ ինձ համեմատում են Մարադոնայի հետ. Մեսսի
20:28
Ամաչում եմ, երբ ինձ համեմատում են Մարադոնայի հետ. Մեսսի
Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արտահայտվել է` կապված իր և Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի միջև արվող բազմաթիվ համեմատությունների հետ:
Տաղանդավոր ֆուտբոլիստը նշել է, որ ամաչում է, երբ այդպիսի զուգահեռներ են անցկացվում, տեղեկացնում է sport.es-ը:
«Ես ամաչում եմ, երբ ինձ սկսում են համեմատել Մարադոնայի հետ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար ինձ անհրաժեշտ է մեծ հաջողության հասնել աշխարհի առաջնությունում և ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ այդ մրցաշարում»,- ասել է Մեսսին` ավելացնելով, որ լիովին ընդունում է քննադատությունն Արգենտինայի հավաքականի հասցեին Մունդիալի որակավորման փուլի ժամանակ: