Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին ՀԱՀ-ում կայանալիք Մունդիալին ավելի լավ հանդես կգա, քան ինքը 1986 թվականի աշխարհի առաջնությանը. «Մեսսին ավելի ուժեղ է, քան ես 1986 թվականին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և ցանկացած այլ խաղացողցի շատ ավելի ուժեղ է: 1986 թվականին Մեքսիկայում ես առաջադիմում էի, իսկ խաղընկերները փորձում էին ինձ հավասարվել: Ես դա կփորձեմ հասկացնել Լեոյին, և նա դա կհասկանա:Իմ բախտը բերել է, որ Լիոնելը ծնվել է Արգենտինայում, և ես կարող եմ նրան մարզել: Ով չի ցանկանում դա հասկանալ` նրա խանդիրն է: Մեսսին հասկանում է, որ թիմակիցները սպասում են նրանից լինել առաջատար»,- ասել է Մարադոնան sport.es-ին տված հարցազրույցում:
|