Գլխավոր էջ » 2010»Մայիս»23 » Լիոնել Մեսսին դարձավ Չեմպիոնների Լիգայի 2009/10 մրցաշրջանի գլխավոր ռմբարկու
15:01
Լիոնել Մեսսին դարձավ Չեմպիոնների Լիգայի 2009/10 մրցաշրջանի գլխավոր ռմբարկու
Երեկ Չեմպիոններլ լիգայի եզրափակիչ խաղից հետո պարզ դարձավ, որ Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշարի գլխավոր ռմբարկուն է: Լեոն այս մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել է ութ անգամ` մասնակցելով տասնմեկ հանդիպման: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Մադրիդի Ռեալի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն և Բավարիայի հարձակվող Իվիցա Օլիչը: Նրանք այս առաջնությունում մրցակիցների դարպասները գրավել են յոթական անգամ: Այսպիսով Մեսսին կրկնեց անցյալ մրցաշրջանի իր հաջողությունը, երբ 9 գոլով նույնպես դարձել էր մրցաշարի գլխավոր ռմբարկու: