Գլխավոր էջ » 2010»Մայիս»21 » Բարսելոնան ներկայացրել է 2010/2011 մրցաշրջանի մարզաշապիկը
22:38
Բարսելոնան ներկայացրել է 2010/2011 մրցաշրջանի մարզաշապիկը
Բարսելոնան ներկայացրել է իր նոր Nike մարզաշապիկները, որոնք ֆուտբոլիստները կկրեն 2010/11 մրցաշրջանում: Լուրջ փոփոխություններ են կրել շորտերն ու գուլպաները: Վերնաշապիկի վրա պահպանվել են Բարսելոնայի ավանդական կապույտ և նռնագույն գծերը: Սակայն դրանք այժմ ավելի լայն են: Շորտերը և գուլպաները այժմ կարմիր գույնի կլինեն: Վերջին անգամ Բարսելոնայի ֆուտբոլիստների շորտերն եղել են կարմիր 2005/06 մրցաշրջանում, երբ Բարսան Ռայկաարդի գլխավորությամբ հաղթեց Չեմպիոնների լիգան Փարիզում: Երկրորդ մարզաշապիկը նույնպես փոփոխություններ է կրել: Այն այժմ բաց կանաչ, փիրուզագույն տեսք է ստացել: Կրծքի հատվածում կլինեն Բարսելոնայի կապույտ և կարմիր գույները: Կապույտ գույնի վրա կլինի Nike նշանը, իսկ կարմիրի վրա` Բարսելոնա ակումբի նշանը: Ամենից քիչ փոփոխվել է դարպասապահի մարզաշապիկը: Այն գալիք մրցաշրջանում նույնպես կլինի սև գույնի: Թևքերի վրա այժմ կլինեն սպիտակ ձևավորող գծեր: Բոլոր մարզաշապիկների վրա կշարունակի գրված լինել UNICEF իր լոգոտիպով: Բարսելոնայի նոր մարզաշապիկները վաճառքի կհանվեն հունիսին: Իսկ անհամբեր երկրպագուները կարող են արդեն նախապես ձեռք բերել այն Բարսելոնայի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: