Գլխավոր էջ » 2010»Մայիս»21 » Դավիդ Վիլյան 4 տարվա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ
18:15
Դավիդ Վիլյան 4 տարվա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ
Այսօր եվրոպական ժամանակով կեսօրին Դավիդ Վիլյան պաշտոնապես դարձել է Բարսելոնայի ֆուտբոլիստ: Նա ձորս տարվա պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Պայմանագրով հնարավորություն է նախատեսվում պայմանագրի ժամկետը երկարաձգել հետագայում նաև ևս մեկ տարով: Ժամկետից շուտ ֆուտբոլիստի գնման արժեքը սահմանվել է 200 միլիոն եվրո: Դավիդ Վիլյան դարձավ Բարսելոնայի առաջին ձեռքբերումը 2010/11 մրցաշրջանում: Իսպանացի հարձակվողը կպաշտպանի Բարսելոնայի գույները մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Վիլյան Բարսելոնայում կրելու է 7 համարի մարզաշապիկը: Նա նաև ներկայացավ թիմի նոր` 2010/11 մրցաշրջանի մարզաշապիկով: Պայմանագրի ստորագրումից հետո հարձակվողի առաջին խոսքերն էին.<<Այստեղ գտնվելը ինձ համար մեծ պատիվ է, սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում: Վերջապես տեղի ունեցավ իմ երազանքներից մեկը` խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին է Բարսելոնան: Ներեք ինձ, ես մի փոքր հուզված եմ: Ես կյանքս կտամ այս ակումբի համար: Ես հուսով եմ, որ բոլոր կատալոնացիները երջանիկ կլինեն իմ խաղով, ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի>>: Պատասխանելով լրագրողների հարցերին` Վիլյան նաև նշեց.<<Ես գիտեի, որ եթե հեռանամ Վալենսիայից, ապա միայն Բարսա կգամ>>: