Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան, ով Կատալոնիա տեղափոխվեց Վալենսիայից, տվել է իր առաջին հարցազրույցը` որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ.
«Կարծում եմ` ցանկացած ֆուտբոլիստ երջանիկ կլիներ հանդես գալ «Բարսելոնայում»` աշխարհի լավագույն ակումբում: Անհամբերությամբ եմ սպասում իմ մեկնարկային խաղին:
Գոլեր խփել միշտ էլ դժվար է, սակայն երբ քո խաղընկերներն են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին, Բուսկետսը, Պեդրոն կամ Մեսսին, ապա հարձակվողի կյանքն անհամեմատ ավելի հեշտ է դառնում»,- Վիլյայի խոսքերը մեջբերում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
|