| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:58 ԲԱՐՍԵԼՈՆԱՆ 2009/10 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է |
Իսպանիայի առաջնության վերջին տուրում Վալյադոլիդի նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո Բարսելոնան հոբելյանական քսաներորդ չեմպիոնությունը նվաճեց: Այդպիսով Բարսելոնան շարունակում է մնալ ուժեղագույն թիմն ամբողջ Իսպանիայում: Թիմային հաղթանակից բացի անհատական մրցանակներ հաղթեցին նաև թիմի և Իսպանիայի առաջնության գլխավոր ռմբարկու Լեո Մեսսին(Պիչիչի` առաջնության գլխավոր ռմբարկու) և դարպասապահ Վիկտոր Վալդեսը(Զամորա` առաջնության լավագույն դարպասապահ): Մեսսին խփեց առաջնությունում 34 գոլ և հավասարվեց Ռոնալդոյի ռեկորդին, իսկ Վալդեսն առաջնությունում բաց թողեց ընդամենը 24 գոլ` միջինը մեկ խաղի համար 0,63 գոլ: Շնորհավորում եմ Բարսելոնայի բոլոր երկրպագուներին այս հաղթանակի կապակցությամբ: Սա բոլորիս հաղթանակն է, որին մենք ձգտում էինք ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
iForça Barça!
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 810 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|