Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ապաքինվել է վնասվածքից և հույս ունի մասնակցելու իսպանական Պրիմերայի վերջին տուրի «Վալյադոլիդի» հետ տնային հանդիպմանը, այդ մասին տեղեկացնում է tribalfootball-ը: Հիշեցնենք, որ եթե «Կամպ Նոու» մարզադաշտում «կապտանռնագույնները» տանեն հաղթանակ, ապա հերթական անգամ կճանաչվեն Իսպանիայի առաջնության չեմպիոն: Ինյեստան, ով երեքշաբթի օրվանից վերսկսել է մարզումները, իր անձնական կայքում նշել է հետևյալը. «Մնացած օրերի ընթացքում կտեսնեմ, թե ինչպես ինձ կզգամ: Ամեն դեպքում, հուսով եմ կխաղամ կիրակի օրը: Ողջ մրցաշրջանի ընթացքում ես և իմ խաղընկերները այնքան ենք աշխատել, որ այժմ մնացել է մեկ քայլ անել չեմպիոն դառնալու համար: Մենք պետք է նվաճենք տիտղոսը»: