«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի գործակալ Պինի Զախավային հանձնարարաել գտնել ակումբ, որը հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար կվճարի 40 միլիոն ֆունտ:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը Շվեդիայի հավաքականի հարձակվողին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»: Վերջինիս ղեկավարությունն արդեն իսկ պատրաստվում է բանակցություններ սկսել իսպանական ակումբի հետ: Ինչ վերաբերվում է «Չելսիի», ապա վերջինիս առաջնային նպատակը «Լիվերպուլի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին ձեռք բերելն է:
Եթե այս գործարքը չստացվի Լոնդոնի թիմի «Բարսելոնայի» հետ կսկսի ակտիվ բանակցել Իբրահիմովիչին գնելու համար: