Գլխավոր էջ » 2010»Մայիս»13 » Պույոլը մտադիր է ավարտել ելույթները հավաքականում աշխարհի առաջնությունից հետո
18:53
Պույոլը մտադիր է ավարտել ելույթները հավաքականում աշխարհի առաջնությունից հետո
Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Կառլես Պույոլը հայտարարել է որ ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնությունը ամենայն հավանականությամբ վերջինը կլինի իր համար: Նա նշել է, որ չի պատրաստվում այլևս մասնակցել աշխարհի հաջորդ առաջնություններին որպես ֆուտբոլիստ կամ մարզիչ: <<Վստահ եմ, որ սա իմ վերջին աշխարհի առաջնությունը կլինի: Չեմ կարծում, որ հետագայում երբևիցե կմասնակցեմ Մունդիալին որպես մարզիչ: Հիմա մենք հիանալի թիմ ունենք, որը Հարավային Աֆրիկա է մեկնելու միայն հաղթանակի համար>>,- մեջբերում է երեսուներկուամյա ֆուտբոլիստին AS-ը: