Բարսելոնայի պաշտպան Դանիել Ալվեսը 37-րդ տուրի խաղից հետո Սեվիլյայի հետ նշել է, որ իր թիմը պետք է լրջորեն ընդունի Վալյադոլիդին, ում հետ կատալոնացիները կխաղան հաջորդ տուրում: <<Գիտեինք, որ Սեվիլյայի հետ խաղում մեզ ծանր աշխատանք է բաժին հասել: Բայց մենք կատարեցինք առաջադրանքը և մեծ քայլ արեցինք դեպի մեր նպատակը: Չարժե հիմա հանգստանալ, որովհետև Վալյադոլիդի հետ խաղը շատ դժվար է լինելու: Սեվիլյայի հետ խաղում մենք ղեկավարում էինք խաղը, բայց միևնույն ժամանակ թույլատրեցինք հակառակորդին աշխուժանալ, կատարելով երկու սխալ: Այսպիսին է իսպանական ֆուտբոլը: Բարսելոնային պետք է լավ նախապատրաստվել Վալյադոլիդի հետ խաղում>>: