Սեվիլյայում Դանիել Ալվեսի համար հաջորդ խաղը հատուկ նշանակություն կունենա: Նա մոտ է երկրորդ անգամ անընդմեջԿապտանռնագույնների հետ միասին Իսպանիայի չեմպիոն դառնալուն: Սանչես Պիսխուան մարդզադաշտում Ալվեսը բազմաթիվ անմոռանալի հաղթանակներ է տարել և ցանկանում է վաղը ևս մեկ անգամ հաղթել: <<Շատ հաճելի կլինի վերադառնալ այնտեղ, որտեղ ժամանակին իմ տունն է եղել, և և նվաճել այնտեղ չեմպիոնի կոչումը>>.- ասել է բրազիլացին Սեվիլյա մեկնելուց առաջ: Դանին կարծում է, որ <<Պետք չէ սպասել նրան, թե ինչ կանի մրցակիցը, և հարկավոր է հաղթել Սեվիլյայում>>: Թիմը հասկանում է, որ դժվար թե Մադրիդի Ռեալը խնդիրներ ունենա Բեռնաբեուում Ատլետիկ Բիլբաոյի հետ խաղում, այդ պատճառով էլ Բարսելոնան պարտավոր է հաղթել: <<Մենք հասկանում ենք, որ մեր նպատակին հասնելու համար պետք է վաստակենք վեց միավոր առաջիկա երկու խաղերում>>,- աասել է Ալվեսը` նկատի ունենալով Սեվիլյայի և Վալյադոլիդի հետ խաղերը: Ալվեսն ասաց, որ դեռևս չի խոսել Սեվիլյայի ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ, բայց խոստովանեց, որ հին ընկերների և երկրպագուների հետ հանդիպելն իր համար մեծ նշանակություն ունի: Նա վստահ է, որ Բարսային դժվար հանդիպում է սպասում, քանի որ Սանչես Պիսխուանում միշտ էլ դժվար է խաղալ Սեվիլյայի դեմ, բայց Բարսան այնպիսի ֆուտբոլիստներ ունի, ովքեր կարող են հաղթանակի հասնել: <<Հարկավոր է խաղադաշտ դուրս գալ հանգիստ, վստահ մեր ուժերի վրա, ինչպես նաև հիշել, որ սա վճռական խաղ է մեզ համար>>,- ավելացրեց նա:
|