Տեներիֆեի դեմ այսօրվա խաղից Գվարդիոլան սպասում է Խերեսի հետ հանդիպման պես մի խաղ.<<Սա կլինի Խերեսի դեմ հանդիպման պես մի խաղ: Տեներիֆեի կազմում մի-քանի արագ ֆուտբոլիստներ կան, ովքեր չեն վախենա և կնետվեն գրոհի: Այս թիմը կարող է իրեն թույլ տալ ռիսկի դիմել: Մենք պետք է պահպանենք մեր զոնությունը>>: Բացի այդ Բարսելոնայի մարզիչը խոսեց նաև Վիլյառեալի դեմ նախորդ տուրի խաղի մասին.<<Միշտ էլ հաճելի է հաղթանակ տանել ցավալի պարտությունից հետո: հատկապես, երբ հակառակորդը մրցակիցներին միշտ կոշտ ընդունող թիմ է>>: Այնուհետև Գվարդիոլան խոսեց Տեներիֆեի վերջին հաջողությունների մասին.<<Տեներիֆեն վերջին 5 խաղերում 11միավոր է վաստակել: Նրանք պրեսսինգ են կիրառում մրցակցի նկատմամբ դաշտի բոլոր հատվածներում: Մենք պետք է հարանքով մոտենանք մրցակցին և ցուցադրենք մեր ողջ կարողությունները: Մենք պատրաստ ենք մրցաշրջանի եզրափակիչ խաղերին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է մեր ողջ ուժերը ներդնենք մինչև խաղի եզրափակիչ սուլիչի հնչելը: բարսելոնան սխալվելու իրավունք չունի: Մենք իտենք, որ երեք խաղերից ինը միավորը կապահովեն մեզ համար չեմպիոնությունը>>: