Ռիբերի.«Երազում եմ խաղալ Ռեալում կամ Բարսելոնայում»
Բավարիայի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ երազում է ապագայում խաղալ Ռեալում կամ Բարսելոնայում:
Հուսով եմ ապագայում հանդես կգամ Իսպանիայի առաջնությունում: Պարզապես երազում եմ «Ռեալում կամ Բարսելոնայում խաղալու մասին: Կարծում եմ աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, չնայած Չավին չի զիջում նրան,- Ռիբերիի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ Ռիբերին արդեն իսկ հայտարարել է, որ մոտ ապագայում չի լքի Բավարիան: