Գլխավոր էջ » 2010»Մայիս»3 » Պեդրո.<<Պետք է վաստակենք ինը միավոր, որպեսզի հաղթենք առաջնությունը>>
20:31
Պեդրո.<<Պետք է վաստակենք ինը միավոր, որպեսզի հաղթենք առաջնությունը>>
Բարսելոնայի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն իր կարծիքն է արտահայտել իր թիմի առաջիկա խաղերի մասին.<<Ինտերի դեմ խաղից հետո դժվար էր ուշքի գալ, բայց մենք շարունակեցինք աշխատել և հավատալ ինքներս մեզ: Հիմա մեզ սպասում է Տեներիֆեն` բարդ մրցակից, ով պայքարում է առաջնությունում մնալու համար: Մադրիդի Ռեալը բավական լավ է խաղում, և մենք պետք է վաստակենք բոլոր ինը միավորները, որպեսզի հաղթենք Իսպանիայի առաջնությունը: Մենք սխալվելու իրավունք չունենք>>: Այնուհետև Պեդրոն ավելացրեց.<<Անհավատալի է, որ, վաստակելով 90 միավոր, մենք դեռ ստիպված ենք շարունակել պայքարը չեմպիոնության համար: Այնպես որ, մենք պետք է գիտակցենք, որ սա դեռ վերջը չէ>>: