Չավին լիարժեք մասնակցել է ուրբաթօրյա ամբողջ մարզմանը: Նա այն խաղացողների թվում է, ովքեր կմեկնեն Վիլյառեալ: Ինտերի հետ հանդիպումից հետո Չավիի մոտ հայտնաբերվել էր ոտքի ոչ այնքան լուրջ վնասվածք: Սակայն, ինչպես պարզ դարձավ այսօրվա մարզման ժամանակ, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վնասվածքն իրեն զգացնել չի տալիս: Ի տարբերություն Չավիի` Էրիկ Աբիդալը դեռևս ակումբի բժշկական անձնակազմի կողմից թույլտվություն չի ստացել մասնակցելու հանդիպումներին: շաբաթ օրը ֆրանսիացին դուրս չի գա Վիլյառեալի Էլ Մադրիգալ մարզադաշտ: Թիմի հետ չի մարզվել նաև Սերխիո Բուսկետսը, ով մարզումն անցկացրել է մարզադահլիճում: Կիսապաշտպանի մասնակցությունը խաղին կասկածի տակ է: