Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի «Ինտերի» հետ
պատասխան հանդիպումից հետո հայտարարել է, որ անչափ վշտացած է եւ միշտ
հիշելու է այդ մրցավեճը:
«Հիսաթափությունս բառերով չեմ կարող
նկարագրել: Կիսաեզրափակիչում շատ կարեւոր են նույնիսկ մարուքները: Դրանք
անցյալ տարի մեր օգտին էին, իսկ այս անգամ ստացվեց հակառակը: Ողջ ուժերը
ներդրեցինք, սակայն չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Ուզում եմ շնորհավորել
«Ինտերին»: Չեմ կարող ասել, որ կհաղթի այս մրցաշարում, քանզի այդ ժամանակ
արձակուրդում կլինեմ:
Գիտակցում եմ, որ մենք «Բարսան» ենք,
բայց դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը 9 խաղացողներով պաշտպանվում է սեփական
տուգանային հրապարակում: Արեցինք այն ինչ կարող էինք, բայց «Ինտերը»
փայլուն գործեց պաշտպանությունում: Երբեմն հարձակվելը շատ ավելի դժվար է
քան պաշտպանվելը: Չեմ ցնականում արդարանալ: Յուրաքանչյուր մարզիչ,
ֆուտբոլիստ, անում է այն, ինչը գտնում է ճիշտ է եւ չեմ ցանկանում
քննադատական խոսքեր հնչեցնել: Ընդհանուր առամամբ Չեմպիոնների լիգայի
2009/2010 թվականների խաղարկությունում հաջող խաղացինք: Մշտապես վշտով
կհիշեմ այս հանդիպումը: Կարծում եմ, եթե «Ինտերը» խաղար լիարժեք կազմով,
հանդիպումը բոլորովին այլ ընթացք կունենար:
Փորձում էինք հյուրերի պաշտպանությունը
ճեղքել, սակայն չհջողվեց: Ճիշտ է տրամադրությունը սարսափելի է, բայց պետք է
սթափվենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
|