Խոսեպ
Գվարդիոլան զգուշացրել է, որ Բարսելոնային ամեն ինչ հեշտ չի տրվի շաբաթ օրը առաջնության
ետնապահ Խերեսի դեմ խաղում:
Կապտանռնագույնների
մարզիչի կարծիքով անդալուսիական թիմի հետ հանդիպումով կսկսվի իր թիմի համար վճռական
շաբաթը: Բարսելոնան չորեքշաբթի օրն ընդունելու է Ինտերին, իսկ շաբաթվա վերջում էլ կարևոր
հանդիպում է անցկացնելու Իսպանիայի առաջնությունում` հյուրընկալվելով Վիլյառեալին Էլ
Մադրիգալ մարզադաշտում:
Գվարդիոլան հավատացած
է, որ Խերեսի հետ հանդիպումը կարող է իր ազդեցությունն ունենալ Ինտերի հետ խաղի վրա.
«Յուրաքանչյուր խաղի արդյունքն իր ազդեցությունն է թողնում մեր հաջորդ խաղի վրա»:
Բարսելոնայի մարզիչը
նշեց, որ ինքը տպավորված է Խերեսի վերջին արդյունքներով. «Նրանք վերջին երեք խաղերի ընթացքում անպարտելի են եղել
և դեռ շարունակում են պայքարել: Մենք պետք է լուրջ մոտենանք այս խաղին: Գրոստիոն(Խերեսի
մարզիչը` Նեստոր Գրոստիոն) այնտեղ մեծ աշխատանք է կատարել»: