Բողոքարկման կոմիտեն մերժել է Էսպանյոլի դեմ խաղում Դանիել Ալվեսի հեռացումը չեղյալ համարելու մասին Բարսելոնայի դիմումը` ուժի մեջ թողնելով բրազիլացու մեկխաղյա որակազրկումը: Ակումբը որոշել է հերթական բողոքը չներկայացնել Սպորտային կարգապահության կոմիտե այս կապակցությամբ: Այսպիսով` Դանիել Ալվեսը չի կարողանա մասնակցել Խերեսի դեմ առաջիկա խաղին: